AM
2 July 2003 - 14:44 AMT

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երեկ սկսված Երեւանի մետրոպոլիտենի մեքենավարների գործադուլը շարունակվում է: Ինչպես հաղորդել են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունում, ներկայումս մետրոյի ղեկավարությունը բանակցություններ է վարում գործադուլավարների հետ: Ընդ որում աղբյուրը հայտնել է, որ վարչակազմը չի պատրաստվում զիջումների գնալ: Հիշեցնենք, որ մեքենավարները պահանջում են 100 տոկոսով բարձրացնել աշխատավարձի չափը, որը ներկայումս կազմում է մոտավորապես 140 դոլար: