AM
17 June 2023 - 10:23 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հունիսի 18-ին շրջանների զգալի մասում, 19-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 17-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում հունիսի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +28-ից +31 աստիճան։