AM
17 June 2023 - 11:00 AMT

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

Հունիսի 16-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 15-ին` ժամը 13։00-ին, մարվել՝ հունիսի 16-ին, ժամը 18։00-ին։ 1 հա տարածքում այրվել է շինարարկան աղբ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Հունիսի 13-ին՝ ժամը 04։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած` ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի աղբավայրում։