Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Կենդանաբանական այգին չի տեղափոխվի։
«Քննարկում էինք Դալմայի այգիների հատվածում կենդանաբանական այգու տեղափոխման հարցը, բայց վերջին մեր գույքագրումից հետո պարզել ենք, որ կենդանաբանական այգու բալանսին բավական մեծ տարածքներ կան հենց նույն հատվածում»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը հանձնարարական է տրվել եղած տարածքների շրջանականում կենդանաբանական այգու ընդլայնման նախագծի վերաբերյալ, ժամկետը` մեկ ամիս։
Երևանի կենդանաբանական այգին կառուցվել է 1950 թվականին 3 հեկտար տարածության վրա։ 2019 թվականի սկզբին կենդանաբանական այգին ուներ 125 տեսակի 720 կենդանի։