AM
19 June 2023 - 09:14 AMT

Ավինյան. Շուտով «Սուրմալուի» մերձակայքում մետրոյի նոր կայարանի շինարարության մրցույթ կհայտարարավի

Շուտով մրցույթ կհայտարարավի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մերձակայքում մետրոյի նոր կայարանի շինարարության նախագծի համար: Այդ մասին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։

«Ենթադրում եմ տեխնիկական առաջարկն արդեն պատրաստ է»,– ասել է նա։

Ավինյանն ասել է նաև, որ Երևանի քաղաքապետարանը հասել է մետրոյի Աջափնյակի նոր կայարանի նախագծման միաժամանակ 2-րդ և 3-րդ փուլին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը նշված ընկերությանը հանձնելու արարողությունը: