AM
19 June 2023 - 09:43 AMT

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում հունիսի 19-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հունիսի 19-23-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Հունիսի 20-ին և 21-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +30 աստիճան, իսկ հունիսի 22-ին՝ +28։