Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթեր դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան:
Թռիչքները կմեկնարկեն հուլիսի 8-ից, շաբաթական 4 անգամ՝ երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերը։
Երևանից մեկնումը կլինի 16:45-ին, ժամանումը՝ 19:25-ին։ Մոսկվայից մեկնումը կլինի 20:25-ին, ժամանումը Երևան՝ 01։20-ին (բոլորը տեղական ժամանակով):