AM
19 June 2023 - 13:34 AMT

FlyOne Armenia-ն Երևանից Բարսելոնա թռիչքներ է սկսել

FlyOne Armenia ավիաընկերությունը հունիսի 19-ից թռիչքներ է մեկնարկել Երևան-Բարսելոնա-Երևան երթուղով, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչուր երկուշաբթի և ուրբաթ:

FlyOne Armenia-ն ավիափոխադրողի վկայական է ստացել 2021 թվականի հոկտեմբերին և թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ և այլ ուղղություններով։