Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժեում» մասնակցել է Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը:
Նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ:
Հունիսի 19-ին Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Այցի շրջանակում նախարար Պապիկյանն այցելել է Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամի հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։
Պապիկյանի աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկել է հունիսի 18-ին։