Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Վաշինգտոնում հունիսի 26-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումը նախատեսված էր հունիսի 12–ին, սակայն հետաձգվեց ադրբեջանական կողմի խնդրանքով։ Միրզոյանի և Բայրամովի վերջին հանդիպումը եղել է մայիսի 19–ին Մոսկվայում։