Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին` ժամը 11:00-ին, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, որտեղ 17 հարց է ընդգրկված։ Դրանք հիմնականում առնչվում են իրավական դաշտին և փոփոխություններ ու լրացումներ են նախատեսում քրեական և այլ քրեական, վարչական, քաղաքացիական օրենսդրություններում։
Օրակարգում է նաև «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Հունիսի 27-ին նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցելությունը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով: