AM
26 June 2023 - 08:09 AMT

Փաստաբանները գործադուլ են հայտարարել

ՀՀ փաստաբանների պալատը մեկօրյա գործադուլ է հայտարարել։ Հունիսի 26-ին փաստաբանները չեն իրականացնի պաշտպանություն կամ ներկայացուցչություն պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում)՝ իրենց բողոքը հայտնելով փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի դեմ։

Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է:

Փաստաբանների պալատի հայտարարության մեջ ասվում է, որ պայքարի նպատակը վստահորդների արդար դատաքննության իրավունքի իրացման համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանել վստահորդի շահերը:

Ժամը 12:00-ին Փաստաբանների պալատում տեղի է ունենալու ասուլիս-քննարկում, որին կհաջորդի երթը՝ Փաստաբանական պալատի վարչական շենքից դեպի ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի մասին է հայտնի դառնում։ Հունիսի 7-ին ոստիկանների կողմից բռնությունն էր ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը` նա փորձել էր ծեծից պաշտպանել ի պաշտպանյալին։ Ավելի վաղ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, երբ առերես հարցաքննության ժամանակ երկու փաստաբան ծեծի էր ենթարկել ոստիկանների կողմից։