AM
26 June 2023 - 11:58 AMT

ԱԺ նախագահ․ ՌԴ-ում տեղի ունեցածը կանդրադառնա տարածաշրջանի վրա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են, սակայն ՌԴ-ում տեղի ունեցածն անդրադարձ կունենա տարածաշրջանի վրա։

Սիմոնյանը խաղաղություն է մաղթել ռուս ժողովրդին, գրում է Aysor.am-ը։

«Դա իրենց ներքին գործն է, բնական է, բացասական անդրադարձ կլինի, որովհետև աշխարհի յուրաքանչյուր կետում հեղափոխության, ապստամբության նման իրադարձությունները դրական չեն կարող լինել, էլ չեմ ասում, որ մենք տարբեր ձևերով կապված ենք Ռուսաստանի Դաշնության հետ, բայց դա իրենց ներքին գործն է»,- ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի լույս 24-ի գիշերվա իրադարձությունների կապակցությամբ իր ուղերձում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործողությունները համեմատել էր թիկունքից հարվածի և 1917-ի հետ։ Հունիսի 25-ի երեկոյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո Պրիգոժինը հայտարարեց, որ «Վագների» ջոկատները վերադառնում են առաջնագիծ, կազմավորման ստորաբաժանումները լքել են Դոնի Ռոստովն, Լիպեցկի և Վորոնեժի շրջանները։