AM
26 June 2023 - 13:09 AMT

Փաշինյանն ու Ռաիսին քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ:

Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։