AM
26 June 2023 - 13:55 AMT

ՀՀ-ում է ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ֆրիդմանը

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը։ Այդ մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան։

Հունիսի 26-27-ի այցի ընթացքում ավագ խորհրդական Ֆրիդմանը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային փորձագետների հետ՝ քննարկելու Հայաստանի անվտանգ ու ապահով էներգետիկ ապագայի հարցում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։