Արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 30-ից դադարեցնում է իր գործունեությունը:
Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:
«ԱԻ նախարարության գործունեության ոլորտներին առնչվող ձեր հարցերը, առաջարկությունները, դիմումներն ու նամակները այսուհետ կարող եք ներկայացնել Ներքին գործերի նախարարություն՝ mia.gov.am էլփոստի, ինչպես նաև e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ։