AM
27 June 2023 - 11:49 AMT

Քոչարյան․ Նոյեմբերի 9-ի դրությամբ ԶՈւ-ն 117,000 անձնակազմ ուներ, ինչպե՞ս ստացվեց՝ 5000 մարդ չգտնվեց, որ պահեր Շուշին

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հրապարակել է, թե որքան անձնակազմ կար հայկական զինված ուժերում 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ՝ 117,000։

Այդ առնչությամբ նա հարց է ուղղել վարչապետին՝ ինչպե՞ս ստացվեց, որ 117,000-ից չգտնվեց 5000 մարդ, որը կպահեր Շուշին։

Փաշինյանը պատասխանել է, որ Շուշիի դրվագով դատարանում քրգործ կա և խոստացել է թեմային անդրադառնալ դռնփակ նիստում։

«Ինձ զեկուցվել է, որ Շուշիում մենք զինվոր չունենք։ Ես հարցրել եմ՝ ինչո՞ւ, և ստացել եմ պատասխան, որը դռնփակ ռեժիմով պատրաստ եմ հրապարակել», – ասել է նա։

Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում մանրամասներ էր հայտնել Շուշիի անկման մասին։

«Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ, այդպես շարունակ։ Ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին»,-ասել է նա։

Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Նոյեմբերի 7-ի կեսօրին Օնիկ Գասպարյանը զեկուցեց Շուշիի անկման մասին