Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչությունը որոշել է, որ Երևանի ավագանու սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի առանց դաշինքի։
Ամփոփվել են Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվել կուսակցական բնույթի հարցեր։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ անցած տարի էր հայտարարել, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։
Իրենց մասնակցության մասին են հայտնել նաև «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը և ևս մի քանի հոգի։