AM
28 June 2023 - 11:37 AMT

Երևանից Սևան մեկնող էլգնացքն այսուհետ կշարժվի Սասունցի Դավթի հրապարակի կայարանից

Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը կշարժվի ոչ թե «Ալմաստ» կանգառից (Քանաքեռ-Զեյթուն համայնք), այլ «Երևան» (Սասունցի Դավթի հրապարակին հարող) կայարանից։ Այդ մասին ասուլիսում ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Այս տարի ունենք նոր երթուղի, էլեկտրագնացքը «Երևան» կայարանից շարժվելու է «Շորժա» կայարան։ Նախորդ տարիներին երթուղին մեկնարկում էր «Ալմաստ» կայարանից, բայց քանի որ մեր ուղևորները շատ հարցումներ էին ուղարկել մեզ՝ որոշեցինք երթուղին սկսել Երևանի կենտրոնին ավելի մոտ»,- ասել է Մելնիկովը։