Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի 4 զոհին, գրել է, որ Հարավային Կովկասում ապակայունացման մեծ ռիսկ կա։
Նա կոչ է արել միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Մինչ Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, այս գիշեր Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման հետևանքով կա 4 զոհ։ Հարավային Կովկասում ապակայունացման մեծ ռիսկ կա»,-գրել է նա։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։