Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր և 2023-ի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սիմոն Մարտիրոսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 29-ի նիստում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մարտիրոսյանին 2022-ի հուլիսի 22-ի որոշմամբ տարկետում էր տրվել մինչև 2023-ի ամառային զորակոչը։ Մարտիրոսյան նախապատրաստվում է 2023-ի աշխարհի առաջնությանը և 2024-ի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական խաղերին: Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինծառայությունից: