Երևանի քաղաքապետարանը նախատեսվածից 30-ով ավելի ավտոբուս ձեռք կբերի։ Կառավարությունը հունիսի 29-ի նիստում «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» որոշում է ընդունել, որը չզեկուցվողների թվում էր:
Քայլեր են ձեռնարկվում Երևանի տրանսպորտային պարկը լավարկելու ուղղությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, ասել է, որ այն վերաբերում է Երևանի համար 150 հատ «Ժոնգ-Տոնգ» ավտոբուս գնելուն:
«Նախկինում պայմանագրի շրջանակում մենք 150 ավտոբուս ենք ձեռք բերել, բայց Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն աշխատել են լրացուցիչ պայմանագրի և կապալառուների հետ, և հիմա առանց գնային փոփոխությունների 150 ավտոբուսի փոխարեն ձեռք ենք բերում 180 ավտոբուս, այսինքն՝ ևս 30 ավտոբուս է ավելանում»,- ասել է վարչապետը: