Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում, շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ գործունեության և հայ-իրանական հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար:
Փաշինյանը նշել է, որ Զոհուրիի պաշտոնավարման տարիները Հայաստանի համար եղել են դժվարին ու չնայած դրան՝ երկու երկրների միջև փոխգործակցությունը հետևողականորեն զարգացել է տարբեր ոլորտներում:
Մասնավորապես, ընդգծվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների հետևողական ավելացման, Մեղրիի սահմանային անցակետի, Հայաստան-Վրաստան Բարեկամության կամուրջի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության, Կապանում Իրանի հյուպատոսության բացման, դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացման, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի ակտիվ շփումների փաստը:
Աբբաս Բադախշան Զոհուրին ևս իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին և Կառավարությանն ակտիվ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ հետագայում ևս հայ-իրանական համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: