AM
5 July 2023 - 09:53 AMT

«Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում այրվել են կուտակված պլաստմասե արկղերը

Հուլիսի 4-ին՝ ժամը 20։16-ին, Արմավիրի Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում հրդեհ է բռնկվել, այրվել են կուտակված պլաստմասե արկղերը (մոտ 500 քմ տարածքում), հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հուլիսի 4-ին՝ ժամը 20։16-ին։ Հայտնել են, որ Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում այրվում է պլաստմասե տարաների պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել՝ 21:19-ին: