AM
6 July 2023 - 07:55 AMT

Վարչապետ. Բրյուսելում հանդիպելու եմ Ալիևին, խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարութփյան նիստում ասել է, որ առաջիկայում Բրյուսելում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ։

Նա նշել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռևս պատրաստ չէ ստորագրման։

«Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։ Հուսով եմ՝ առաջիկա հանդիպման ժամանակ առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը»,– ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում։ Այդ մասին հայտարարվել էր դեռևս հունսիսի 1-ին Քիշնևում, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ, հնգակողմ հանդիպման ժամանակ։