AM
6 July 2023 - 08:06 AMT

Գրիգորյանն ու Հոգանը կարևորել են Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ այցի շրջանակում հուլիսի 5-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:

Կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության պահպանումը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը, հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

Գրիգորյանն ու Հոգանը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: