Կառավարությունը դադարեցրել է սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար բռնցքամարտիկԷրիկ Իսրայելյանին տրված տարկետումը: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի» մայիսի 4-ի գրությունը, որտեղ նշվել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի հանդիսանում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ:
Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Սամվել Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում է տրվել: Ըստ որոշման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը: