AM
7 July 2023 - 07:30 AMT

Փաշինյան․ ՀՀ-ն շահագրգիռ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերաշնորհ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրի հետ Երևանում կայացած հանդիպմանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Սուրբ Աթոռի միջև գործակցությունը։

Նա նշել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ՝ հիմնված քրիստոնեական արժեքների և մշակութային ժառանգության վրա:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, կարևորվել է առաջիկայում Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի այցը Հայաստան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: