ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է այն հանգամանքին, որ Ադրբեջանի հեռուստատեսությունը եղանակի տեսության ժամանակ ՀՀ-ն, այդ թվում Երևանը, ներկայացնում է որպես Ադրբեջան։ Այդ մասին նա գրել է Twitter-ի միկրոբլոգում։
«Հարևան երկրի սուվերեն տարածքի նկատմամբ հավակնության հերթական բաց քարոզչությունը՝ ադրբեջանական հեռուստատեսությամբ եղանակի տեսության եթերում Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է որպես Ադրբեջան: Ի ցույց դրված հիվանդագին պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- ասվում է գրառման մեջ։