AM
7 July 2023 - 10:41 AMT

Վարչապետը կմեկնի Վրաստան․ Ղարիբաշվիլիին կհանդիպի Բաթումում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-8-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:

Բաթումում նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:

Փաշինյանի և Ղարիբաշվիլիի նախորդ հանդիպումը եղել է 2023-ի հունվարին՝ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը: