ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Խորվաթիա։ Նա կմասնակցի հուլիսի 7-8-ը կայանալիք Դուբրովնիկի համաժողովին:
Նախատեսվում է Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը, ինչպես նաև հանդիպումներ գործընկերների հետ, հայտնում է ԱԳՆ-ն: