ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ։ Հուլիսի 10-13-ը գործուղման մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահը։
Սիմոնյանից բացի պատվիրակության կազմում են` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: