ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել ու մտքեր է փոխանակել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Նա այդ մասին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Դուբրովնիկի համաժողովի ընթացքում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության և ընթացիկ մարտահրավերների շուրջ մտքեր եմ փոխանակել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ»,- ասվում է գրառման մեջ, հայտնում է Factor.am-ը։
Արարատ Միրզոյանը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին: