AM
8 July 2023 - 12:35 AMT

ՀՀ վարչապետի հուշամեդալ` բրիտանացի բժշկին․ Նա տասնյակ կյանքեր է փրկել 44-օրյայի ժամանակ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունում բժիշկ Սթիվեն Լեոնարդ Ալեքսանդր Ջեֆերիին է հանձնել է ՀՀ վարչապետի հուշամեդալը՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և մարդասիրական անխոնջ գործունեության համար։

44-օրյա պատերազմի ժամանակ բժիշկ Ջեֆերին Նարեկ Մկրտչյանի հրավերով եկել էր Հայաստան և 16 օր շարունակ հայաստանյան տարբեր հիվանդանոցներում հայ բժիշկների հետ իրականացրել բարդ վիրահատություններ՝ փրկելով տասնյակ կյանքեր, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։