AM
10 July 2023 - 10:40 AMT

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակել է Երասխի գործարանի ուղղությամբ

Հուլիսի 10-ին` ժամը 12:25-ին, Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Այդ մասին հայտնել է GTB Steel LLC ընկերությունը։

«Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունենք»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ընկերությունը հրապարակել է նաև փաստն ապացուցող կադրեր։

Պաշտպանության նախարարությունը դեպքի վերաբերյալ հաղորդագրություն դեռ չի տարածել։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ էր բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվեցին։