AM
11 July 2023 - 08:57 AMT

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի․ Անուշ Քլոյանը երդվել է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ Վերջերս մահացած Վիգեն Խաչատրյանին կփոխարինի Անուշ Քլոյանը։ Նա երդվել է ԱԺ ամբիոնից։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Անուշ Քլոյանի թեկնածությունը, քանի որ նա ՔՊ նախընտրական ցուցակի հաջորդ համարն էր։

Անուշ Քլոյանը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մահացած Գոռ Քլոյանի քույրն է և «Մարտի 1»-ի գործով տուժող ճանաչված Սարգիս Քլոյանի դուստրը։

Վիգեն Խաչատրյանը մահացել է հունիսի 21–ին 72 տարեկան հասակում, սրտամկանի կաթվածից։