Հուլիսի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։
Նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի և Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհուրդների ընտրությունների օրերը։
Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերին՝ հավանաբար, սեպտեմբերի 17-ին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։