Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող ՀՀ ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հուլիսի 11-ից չվերթեր է մեկնարկել դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական 2 չվերթ կիրականացվի:
Fly Arna թռիչքներ է կատարում նաև դեպի Վրաստան, Իրաք, Քուվեյթ, Ռուսաստան։