ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերը քննարկել են ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը։
ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացի մասին խոսելիս` Գրիգորյանը ներկայացրել է Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը: Կողմերը նաև անդրադարձել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի:
Հուլիսի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով: