Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 12-ին հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալ Քեթրին Հաֆֆի հետ, հայտնում է է ՀՀ ԱԽՔ մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանշել համագործակցության հնարավոր ուղիները:
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին մայիսին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Պաշտոնյան այլ մանրամասներ չէր հայտնել։