ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվում է Լիսաբոնում: Այցը երկօրյա է՝ հուլիսի 13-14-ը։
Կայանալու է Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳ նախարարների հանդիպումը:
Նախատեսված են նաև օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ հանդիպումներ և այցելություն Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ: