Բագրատ Բադալյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Բադալյանը պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի հոկտեմբերի 7-ին: