AM
20 July 2023 - 06:36 AMT

Կանադան կաջակցի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը

Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։ Այս ամենն արտացոլված է հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշման մեջ։

«Կանադայի ներդրումը Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը (EUMA) ընդունված և նշանակալի է համարվում։ Կանադան ազատված է EUMA-ի բյուջե կատարվող ֆինանսական ներդրումներից»,- ասվում որոշման մեջ։, հայտնում է Factor.am-ը։

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն աշխատանքը սկսել է 2023 թվականի փետրվարից՝ երկու տարի ժամկետով։