AM
20 July 2023 - 08:53 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-ի երեկոյան ժամերին, 22-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Հուլիսի 23-ին օդի ջերմաստիճանը Արմավիրի, Վայոց ձորի, Արարատի մարզերում ցերեկային ժամերին կհասնի +37, +38 աստիճանի։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Երևանում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-24-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 20-ին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կհասնի +36-ի, հուլիսի 21-ին՝ +37-ի։