AM
20 July 2023 - 14:02 AMT

ՀՀ-ն դեսպանություն կբացի Ուրուգվայում

Կառավարությունը որոշում է կայացրել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին, նստավայրը` Մոնտեվիդեո:

Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացումը նախատեսված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրով:

Դեսպանություն հիմնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021-ի օգոստոսի 16-18-ն Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանցիսկո Բուստիժո Բոնասոյի Հայաստան պաշտոնական այցի շրջանակում:

ՀՀ վարչապետը ևս հավաստիացրել է, որ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության հարցը օրակարգում է, և տվյալ գործընթացը սեղմ ժամկետներում կմտնի ինստիտուցիոնալ դաշտ:

Վերը նշվածը հաշվի առնելով, Ուրուգվայում Հայաստանի դեսպանության բացումը համարվում է նպատակահարմար, ինչը համահունչ է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը և շահերին։