AM
20 July 2023 - 14:42 AMT

Արդարադատության նախարարի ծնողները հրավիրվել են դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով վարչություն

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողներին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին և նրա կնոջը՝ Արմինե Հասրաթյանին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այդ մասին ասվում է Azdarar.am-ում։

Մինասյանի մյուս որդին Միքայել Մինասյանն է՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը, նա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է։

Վարչությունն Արա Մինասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Մինասյանը և կինը պետք է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանան հուլիսի 25-ին՝ ծանոթանան գործի նյութերին, ուսումնասիրության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։

Արա Մինասյանը դեռևս 2018-ից է ներգրավված է որպես մեղադրյալ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով չարաշահումներ կատարելու և գնումների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնումներ կատարելու գործով, իսկ 2022թ. դեկտեմբերին Քննչական կոմիտեի կողմից հարուցված նոր քրեական հետապնդմամբ․ Մինասյանը մեղադրվում է 2014-2018թթ-ի ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով 416 մլն դրամը հափշտակելու մեջ։ Արա Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 2018 թվականից Մինասյանը հետախուզման մեջ է: