AM
26 July 2023 - 09:08 AMT

Երևանում անցկացվել է երրորդ WOW!HR Armenia համաժողովը

Հուլիսի 24-ին Երևանում երրորդ անգամ անցկացվել է WOW!HR Armenia 2023 համաժողովը, որի ընթացքում քննարկվել են աշխարհում HR միտումներն ու ոլորտում առկա մարտահրավերները։ Ղազախստանից և Ռուսաստանից ժամանած փորձագետները հայ գործընկերների հետ կիսվել են իրենց փորձով, կարծիքներով՝ ինչպես ավելի բարենպաստ աշխատանքային միջավայր ստեղծել հայաստանյան ընկերություններում, մոտիվացնել աշխատակիցներին, բարձրացնել ընկերությունների գրավչությունը:

Համաժողովը բացել է HR ոլորտի միջազգային փորձագետ, WOW GROUP ընկերության հիմնադիր և ղեկավար Գոհար Անանյանը, որը միջոցառման հյուրերին և մասնակիցներին ներկայացրել է HR միտումները և նորարարական լուծումները։

Ելույթներով հանդես են եկել նաև հետևյալ կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Գազպրոմնեֆտ» ՀԲԸ, EMPATIA Platform, «Ռիալվեբ», «Ղազախստանի երկաթուղիներ», «Գազստրոյպրոմ»։

«Վստահ եմ, որ այս համաժողովը կոգեշնչի հայաստանյան HR համայնքին՝ նոր նախագծեր մշակել և ավելի կարևորել բիզնեսում HR-ի դերը: Մենք նպատակ ունենք՝ շարունական դարձնելու նմանատիպ միջոցառումները, նաև հաջորդ անգամ արդեն մրցանակաբաշխություն անցկացնել», – նշել է WOW GROUP ընկերության տնօրեն Գոհար Անանյանը։

Համաժողովի և WOW!HR հարթակի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կայքում։