Այսօր Երեւան է ժամանում թուրք կանանց պատվիրակությունը, որի կազմում են Թուրքիայի խորհրդարանի անդամներ եւ «Մարմարա գրուպ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Ինչպես նշել է Հայաստանի ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, թուրքական պատվիրակությունը նախատեսում է հանդիպել Հայաստանի խորհրդարանի կին-պատգամավորներին, կանանց հասրակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Կքննարկվեն Հայաստանում եւ Թուրքիայում կանանց հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրներ: Չի բացառվոմ, որ քննարկվի նաեւ Հայոց ցեղասպանության հարցը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: