AM
27 July 2023 - 08:12 AMT

ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ փրկարարական ստորաբաժանումների վարժանքին

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքին։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Որոշման պատճառը փրկարարների ծառայողական ծանրաբեռնվածությունն է։

Վարժանքներն անցկացվելու են սեպտեմբերի 1-6-ը` Բելառուսում։

Մայիսին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:

2022-ի աշնանը Հայաստանը չի մասնակցել Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին։