ԵՄ-ն 32 մլն եվրո կտրամադրի Հայաստանին` կրթությանն աջակցելու նպատակով։ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը համաձայնությոսւն տալու մասին որոշման նախագծին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ ծրագրով Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցների համար կստեղծվեն ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և ՏՏ առարկաների լաբորատորիաներ, իսկ այդ առարկները դասավանդող ուսուցիչները կվերապատրաստվեն։
Ծրագրով նախատեսվում է նաև Կապան խոշորացված համայնքում կառուցել կրթահամալիրներ` լաբորատորիաներով ու նոր գույքով։
Ծրագրի շահառու կլինի 337 դպրոց։
32 մլն եվրո գումարից 29.3 եվրոն Հայաստանին կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով` որպես բյուջետային աջակցություն, իսկ 2.7 մլն եվրոն՝ որպես տեխնիկական աջակցություն։